2130 դիտում
13:58 07-04-2015
Մենք դարձել ենք 170 միլիոնանոց շուկայի մասնակից. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Мнение» հաղորդաշարին տված հարցազրույցում խոսել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի որոշման, ԵՏՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարների մասին՝ մասնավորապես ասելով.
«Ես վստահ եմ, որ լավ հեռանկարներ կան, հակառակ դեպքում նման որոշում չէինք կայացնի: Մենք դարձել ենք 170 միլիոնանոց շուկայի մասնակից, իսկ փոքրիկ Հայաստանի համար դա մեծ ձեռքբերում է, առավել ևս, որ ԵՏՄ-ի տնտեսական միության գործունեությունը, որը հիմնված է յուրահատուկ, պարզ և քաղաքակիրթ իրավունքների վրա, միմիայն նպաստելու է մեր ժողովրդի բարեկեցության աճին»:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ եթե Ռուսաստանի տնտեսության մեջ խնդիրներ են ի հայտ գալիս, դրանք չեն կարող չազդել Հայաստանի տնտեսության վրա: Խոսքը, մասնավորապես, գնում է 3 գործոնների մասին, որը, ինչպես նշել է Ս. Սարգսյանը, պաշտոնական Երևանը չի կարող հաշվի չառնել.
Հայաստանի գյուղատնտեսության արտադրանքի մեծ մասն իրացվում է, առաջին հերթին, ռուսական շուկայում, իսկ ռուսական ռուբլու արժեզրկումը խնդիրների առաջ կանգնեցրեց նաև հայ սպառողին: Բացի այդ, ՌԴ-ում բնակվող շատ հայեր փոխանցումներ են կատարում Հայաստան՝ իրենց հարազատներին ու մտերիմներին: Եվ եթե տրանսֆերտների ծավալները 13%-ով մեծացել են, ապա նրանց դրամական արժեքը գրեթե կրկնակի անգամ փոքրացել է: Եվ երրորդ՝ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողն է, և եթե խնդիր են ծագում ռուսական տնտեսության մեջ, այդ խնդիրներն անմիջականորեն ազդում են նաև Հայաստանի տնտեսության վրա:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015 թվականի հունվարի 2-ին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»