Վենեսուելացի ֆուտբոլիստը կրկնել է Սուարեսին. Խուան Արանգոն խաղի ժամանակ կծել է մրցակիցներից մեկին. տեսանյութ
2012-ին ֆուտբոլային պատմության և վիճակագրության Միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից աշխարհի ամենահանրահայտ ֆուտբոլիստի տիտղոսին արժանացած մեքսիկական «Տիխուանա» ակումբի վենեսուելացի ֆուտբոլիստ Խուան Արանգոն խաղի ժամանակ կծել է մրցակիցներից մեկին:
Ինչպես հայտնում է «lenta.ru»-ն, միջադեպը տեղի է ունեցել Մեքսիկայի առաջնության շրջանակներում Մոնթերեյ թիմի հետ խաղի ավարտից մի քանի վայրկյան առաջ:
Խաղում «Տիխուանան» պարտվում էր 3:4 հաշվով: Իսկ ֆուտբոլիստը մրցակցի թիմից Խեսուս Սավալի կողքով վազելիս կծել է նրա ձախ ուսը:
Մեքսիկայում միջադեպը համեմատել են Մունդիալ-2014-ի շրջանակներում Ուրուգվայ-Իտալիա խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ, երբ ուրուգվայցի Սուարեսը կծեց իտալացիների պաշտպան Ջորջո Կելինիին: Վենեսուելացուն հնարավոր է երկարատև որակազրկում սպառնա: