Սերբիայում գոլ խփելուց հետո ֆուտբոլիստը ստիպված է եղել փախչել զայրացած մրցակիցներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արտառոց միջադեպ է գրանցվել Սերբիայի ֆուտբոլի առաջին լիգայի «Մետալեց»-«Բաչկա» խաղում, որի պատճառը ֆուտբոլիստների մեկի ոչ մարզական պահվածքն է եղել:
Առաջին խաղակեսի վերջում «Բաչկայի» խաղացողը վնասվածք է ստացել, սակայն «Մետալեցի» ֆուտբոլիստները չեն դադարեցրել խաղը կամ գնդակը եզրից դուրս չեն նետել, այլ փոխանցել են մրցակցի խաղադաշտ:
Այնտեղ հարձակվող Նիկոլա Գրբովիչը գնդակը վերցրել է, մեն-մենակ մնացել դարպասապահի դեմ և գրավել դարպասը:
Գոլից հետո հյուրերի ֆուտբոլիստները զայրացած ընկել են Գրբովիչի ետևից: Հետապնդումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով, որի արդյունքներով մրցավարը երեք հոգու հեռացրել է խաղադաշտից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
En seconde division serbe, un quiproquo entre Metalac et Bačka se termine en générale. pic.twitter.com/78g95ktJiI
— Lazar van Parijs (@LazarVP) August 26, 2019