1896 դիտում
10:08 07-04-2015
Մասնավոր գերեզմանատների բիզնեսում գերիշխող դիրքեր է ունենալու ԱԺ պատգամավորներից մեկը. «Հայկական ժամանակ».
«Այսօր մեկնարկող Աժ քառօրյա նիստում հնարավոր է քննարկվի և ընդունվի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ դրանով նախատեսվում է Հայաստանում հիմնադրել մասնավոր գերեզմանատներ: Մասնավոր գերեզմանատուն հիմնելու համար, սակայն, անհրաժեշտ կլինի թույլտվություններ ստանալ պետական տարբեր մարմիններից: Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանի որոշմամբ այս ոլորտում գերիշխող դիրքեր է ունենալու Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր): Այսինքն՝ գերեզմանատների բիզնեսը դրվելու է հենց ՀՀԿ-ական այս պատգամավորի հսկողության ներքո»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2355 դիտում
16:41 09-03-2022
Երեւանի քաղաքապետարանը կփորձի կանխել գերեզմանատների ապօրինի ընդլայնումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»