211652_close_icon

Երևանում ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

views-count2197 դիտում article-date 13:27 24-07-2025
Երևանի գերեզմանատների ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ծրագիրը մեկնարկել է Դավթաշենի գերեզմանատնից, որտեղ տնկվում են ճապոնական սոֆորա ծառատեսակի շուրջ 40 ծառեր: Դրանք չորադիմացկուն են և փոշեկլանիչ:  

Ծրագիրը շարունակական է: Հաջորդիվ ընդգրկվելու են Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի, Շահումյանի գերեզմանատները: 

Նմանատիպ նյութեր