211652_close_icon

Ինչի արդյունքում է Սամվել Ալեքսանյանը բիզնեսում հաջողության հասել Ռոբերտ Քոչարյանից առաջ եւ պահպանում է այդ հաջողությունը նաեւ Սերժ Սարգսյանի օրոք

views-count3771 դիտում article-date 16:30 11-06-2015
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը միշտ եղել է հաջողակ գործարար եւ ոչ միայն Սերժ Սարգսյանի օրոք: Հաջողակ եղել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի օրոք եւ դրանից առաջ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Ավելին, ընդգծեց, որ Հայաստանում մի շարք հաջողակ գործարարներ իրենց դիրքը նվաճել են սեփական ունակությունների շնորհիվ: Դիտարկմանը, թե վերջին 15 տարիներին Հայաստանում ամենահարուստ մարդկանց ցանկը չի փոխվում, նշեց, որ այդ հարցին եւ դրա պատճառների մասին կդժվարանա պատասխանել: Նշեց նաեւ, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը անում է ամեն ինչ՝ տնտեսության համար նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր