211652_close_icon
views-count7550 դիտում article-date 19:55 06-04-2015

Կամրջի վրա բարձրացած դեռահասը հոսանքահարվում է. տեսանյութ 16+

Ռուսաստանում դեռահասները որոշել էին Մոսկվա գետի վրայով անցնող կամրջի վրա տեսանյութ արձանագրել և այդ էքստրեմալ հնարքով համացանցի հերոս դառնալ, սակայն ամեն ինչ ողբերգական ավարտ ունեցավ նրանցից մեկի համար: Կամրջի վրա տղան հոսանքահարվել էր և ընկել գնացքի գծերին: Նրան անգիտակից վիճակում փորձել էր դուրս բերել տեսանկարող ընկերը, սակայն չէր հասցրել, քանի որ մոտեցել էր գնացքը և վրաերթի ենթարկել վերջինիս: Գնացքի մեքենավարը շտապօգնության բրիգադ էր կանչել, սակայն ժամանած բժիշկներն արդեն ոչինչ չէին կարող անել: Տղան մահացել էր: Ներկայացնում ենք տեսանյութը և հորդորում՝ հեռու մնալ էլեկտրալարերից, գնացքի գծերից և այդ վայրում գտնվող կամուրջներից: Այդ ամենը կարող է ողբերգական ավարտ ունենալ ձեզ համար, ինչպես դա տեղի ունեցավ այս դեպքում: Համացանցում տեղադրված նման էքստրեմալ հնարքները, երբ նվաճում են բարձունքները, կատարում են այդ ոլորտում մեծ փորձ ունեցեղ հասուն տղամարդիկ: Մի՛ փորձեք կրկնել այդ ամենը: Դա մեծ վտանգ է ներկայացնում ձեր կյանքի համար: Հղի կանանց և նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր