Պյացցա Սան-Բաբիլա հրապարակում կբացվի «Zara» բրենդի խոշորագույն խանութը
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, ապրիլի 10-ին Միլանում՝ քաղաքի կենտրոնական Պյացցա Սան-Բաբիլա հրապարակում կբացվի «Zara» բրենդի խոշորագույն խանութը:
Այս մեգա-իրադարձությունը հանդիսավոր նշելու համար, բրենդը նախապատրաստել է հատուկ հավաքածու՝ «Milan Speciale», որը ստեղծվել է Միլանի գնորդների քմահաճույքներին համապատասխան:
Հավաքածուն կկրի բացառապես էլեգանտ բնույթ: