211652_close_icon
views-count6765 դիտում article-date 09:24 23-11-2018

Լաս Վեգասի խոշորագույն սիգարների խանութը հայերի է պատկանում․ «Ամերիկայի ձայն»

Աշխատանքը պետք է հաճույք պատճառի՝ սա է Լաս Վեգասի հայազգի գործարար Հրաչ Արթինյանի մոտեցումը, ով, իր իսկ խոսքերով, տասնամյակներ շարունակ երազել է ունենալ սիգարների խանութ: Իր երազանքը գործարարն այնուամենայնիվ իրականացրել է՝ վերջերս Լաս Վեգասում ավագ եղբոր հետ բացելով սիգարների խոշորագույն խանութը քաղաքում։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4670127.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Ես միշտ երազել եմ սիգարի խանութ ունենալ, որտեղ մարդիկ կարող են գալ, մոռանալ հոգսերը»: Չմոռանալով, որ ծխելը վնաս է առողջությանը և ծխախոտի չարաշահումը կարող է մահացու հիվանդությունների պատճառ դառնալ, նշենք, որ Հրաչ Արթինյանը փորձում է իր խանութում ստեղծել հատուկ մթնոլորտ. «Ամեն մարդ կարող է սիգարի խանութ բացել, բայց սիգարի խանութի իմ գաղափարը միշտ այն է, որ ընկերական մթնոլորտ լինի, մարդիկ միմյանց հետ շփվեն: Ինձ համար ամենամեծ ուրախությունը դա է»: Իր աշխատանքում Հրաչ Արթինյանը փորձում է նաև իր հայրենասիրությունն արտահայտել: Խանութն ունի 3,000-ից ավելի տեսակի սիգարներ, սակայն, հայազգի արտադրողների սիգարներին բացարձակ առաջնահերթություն է տրվում. «Ունենք 4 ընկերություն, որ հայ են (հիմնադիրները՝ ԱՁ): Սա մեծ հպարտություն է ինձ համար, և երբ մեր հյումիդորի դուռը բացվում է, առաջին քայլը հաճախորդն անում է, առաջին սիգարը, որ օտարը պետք է տեսնի, պետք է լինի իմ՝ հայի սիգարը»: Իր հաճախորդներին Հրաչ Արթինյանը հյուրընկալում է հայկական ավանդույթներով, նրանց պատմում հայ մշակույթի և Հայոց ցեղասպանության մասին և հայկական, հենց հայկական, շեշտում է գործարարը, սուրճ հյուրասիրում: Իր աշխատանքից գոհ է, ասում է՝ սիրելի գործով զբաղվելը հաջողության գրավականն է. «Այո, շահույթը կարևոր է, բայց չեմ կարծում՝ մեկը կուզեր աշխատել մի գործի, որ գործի գնալիս ուրախ չլինի: Ես նախընտրում եմ այնպիսի գործ անել, որ թե՛ շահեմ և թե՛ ուրախ լինեմ»:

Նմանատիպ նյութեր