1234 դիտում
18:07 26-09-2014
Ռուսաստանում օտարազգիներին արգելում են դառնալ ԶԼՄ-ների հիմնադիրներ
ՌԴ Պետդուման այսօր երկրորդ ու երրորդ (վերջնական) ընթերցմամբ հավանության է արժանացրել ռուսական ԶԼՄ-ներում օտար սեփականատերերի մասնաբաժինը մինչև 20 տոկոսի նվազեցնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է Լenta.ru-ն:
Օրինագիծը նաև օտարազգիներին արգելում է դառնալ ԶԼՄ-ների հիմնադիրներ: Համանման միջոցներ են նախատեսված նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց ու միջազգային կառույցների համար: Օրենքի խախտումը կհանգեցնի դատական որոշմամբ ԶԼՄ-ի փակմանը:
Օրինագծի հեղինակները տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ Վադիմ Դենգինն է, Վլադիմիր Պարախինն ու Դենիս Վորոնենկովը: Նրանք կարծում են, որ այդ միջոցն ուղղված է ազգային անվտանգության ապահովմանը: Եթե նախաձեռնությունը հավանության արժանանա բոլոր ատյաններում, ապա սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2016 թվականից:
Նմանատիպ նյութեր
11904 դիտում
17:21 16-08-2018
Օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում ոստիկանությունը արգելում է ԶԼՄ-ների կողմից դրոնների օգտագործումը
878 դիտում
17:34 06-04-2015
Փարիզում կցուցադրվեն կինոյի հիմնադիրներ Օգյուստ և Լուի Լյումիերների 1500 կինոժապավենները
Այս բաժնից
997 դիտում
18:19 08-01-2025
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
2902 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress
1093 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները