Ապրիլի 5-8-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում ապրիլի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին սպասվում են տեղումներ:
Ըստ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների կայքի՝ քամին կլինի արևմտյան 3-8 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 5-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 6-8-ին կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևանում ապրիլի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին սպասվում է անձրև: