Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում հունվարի 23-ին, 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ին արևելյան շրջաններում, 27-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով, 25-ին, 26-ին նույնքանով կբարձրանա:
[img]/ups/images/0631602001421993543180849.jpg[/img]
Երևանում հունվարի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին սպասվում են տեղումներ:
[img]/ups/images/0089216001421993567171467.jpg[/img]