211652_close_icon
views-count1425 դիտում article-date 22:28 04-04-2015

Արմավիրի մշակույթի տանը ոգեկոչել են ցեղասպանության զոհերի հիշատակը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանի ղեկավարությամբ Արմավիրի մշակույթի տանը համալսարանի ժողովրդական գործիքների նվագախումբը հանդես եկավ «Կանք ու կլինենք» խորագիրը կրող համերգային ծրագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Արմավիրի մարզային հանձնաժողովը: Համերգի ընթացքում հնչեցին Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի և Արա Գևորգյանի ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր