211652_close_icon
views-count1134 դիտում article-date 12:00 04-04-2015

Թուրքիան Ղրիմ է ուղարկելու մարդու իրավունքների խախտման հարցերով դիտորդական առաքելություն

Թուրքիան Ղրիմ է ուղարկելու մարդու իրավունքների խախտման հարցերով դիտորդական առաքելություն: Թուրքիայի իշխանությունները մտահոգված են ղրիմյան թուրքերենով աշխարհի միակ հեռուստաալիքի` АТР-ի փակմամբ: Reuters-ի տվյալներով, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն այս փաստն անընդունելի է որակել` նշելով, որ Ղրիմի թաթարների իրավունքները ոտնահարվել են: АТР ալիքի փակման փաստը քննադատել է նաև Միացյալ նահագների պետքարտուղարությունը: Պետքարտուղարության կարծիքով, Ղրիմի թաթարները վերջին շրջանում ենթարկվում են խտրականության. ոստիկանները խուզարկում են նրանց բնակարանները, կուսակցական գրասենյակներն ու պաշտամունքային վայրերը: Ի դեպ, АТР ալիքի փակումը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները:

Նմանատիպ նյութեր