ԵԽԽՎ-ն դիտորդական առաքելություն է ուղարկելու Ղրիմ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովը ծրագրում է Ղրիմ ուղարկել դիտորդական խմբի: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով հանձնաժողովի նախագահ Ստեֆան Շեննահին:
Դիտորդական խումբը պետք է զեկույց կազմի Ղրիմում հումանիտար իրավիճակի, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ Շեննահին կոչ է արել ռուսական իշխանություններին ապահովել ԵԽԽՎ դիտորդների մուտքը Ղրիմ: