5299 դիտում
12:31 20-09-2017
«Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագիրը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը՝ ԶԼՄ-ներին կոչ անելով հաշմանդամություն ունեցող անձանց պահել իրենց ուշադրության կենտրոնում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Սեպտեմբերի 19-ին «Հայելի» մամլո ակումբը հյուրընկալել էր «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի ղեկավար, Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի նախագահ Սևակ Հակոբյանին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջեյք Գոշերթին և ծրագրի մասնակից հենաշարժողական խնդիրներ ունեցող պատանիների։
Քննարկման թեման սեպտեմբերի 11-25-ն ընկած ժամանակահատվածում «Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ-ի /JKA Armenia/ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքերով իրականացվող «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագիրն էր, որի շրջանակներում հենաշարժողական խնդիրներ ունեցող 15-18 տարեկան պատանիներն, ապրելով մի հարկի տակ, ծանոթանում են արևելյան մարտարվեստների հիմունքներին, սովորում ինքնապաշտպանական հնարքներ, մասնակցում հոգեբանի կողմից անցկացվող հատուկ սեմինար-թրեյնինգներին։
Ինչպես նշեց ծրագրի ղեկավար Սևակ Հակոբյանը՝ ծրագրի նպատակն է կրթել, մարզել հաշմանդամություն ունեցող անձանց, նպաստել նրանց ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյահոգեբանական վիճակի բարելավվմանը, ինքնավստահություն ներշնչել, վստահեցնել, որ նրանք ամեն ինչ կարող են անել, միայն պետք է հավատալ և աշխատել։
Ս. Հակոբյանն իր հիմնական գիտելիքները ձեռք է բերում ԱՄՆ-ից՝ ամերիկյան դպրոցը համարելով բավականին լուրջ և փորձառու, և շատ ուրախ է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կարող է իր գիտելիքներն ու փորձը փոխանցել հայրենակիցներին։
Քանի որ «Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ-ի /JKA Armenia/ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքերով նմանատիպ ծրագիրն արդեն երկրորդ ագամ է իրականացվում Հայաստանում, ծրագրի ղեկավարը նշեց, որ ամեն անգամ ոլորտի խնդիրներն ուսումնասիրով՝ թեև տեսնում են ամեն տարի տեղի ունեցող փոփոխությունները, նկատում ձեռքբերումները, բայց, այնուամենայնիվ, մեր հասարակությունը փակ է հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջեյք Գոշերթն իր հերթին նշեց նմանատիպ ծրագրերի կարևորությունը` ասելով, որ հենց այսպիսի ծրագրերի շնորհիվ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանում են գտնել իրենց տեղը հասարակության մեջ։ Նա նաև հայտնեց իր ուրախությունը, հանձին Սևակ Հակոբյանի, «Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ-ի /JKA Armenia/ հետ համագործակցելու համար։
Որպես հանդիպման նախաբան և վերջաբան՝ «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի ղեկավար, Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի նախագահ Սևակ Հակոբյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջեյք Գոշերթը միաբերան կոչ արեցին հասարակությանը և մասնավորապես հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչներին իրենց ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց խնդիրները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
5617 դիտում
21:29 14-09-2017
«Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի պատանիներն այցելեցին կինոթատրոն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»