211652_close_icon
views-count1326 դիտում article-date 13:49 03-04-2015

«Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել են հետախուզվողին

Ոստիկանության Թումանյանի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինների ծառայողները ապրիլի 2-ին, ժամը 20.00-ին, օդանավակայանում հայտնաբերել են «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1989 թ. ծնված Արմեն Ս.-ին: Վերջինս 2012 թ. հունիսի 1-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժի կրումից խուսափելու մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր