2322 դիտում
10:06 03-04-2015
«Գազպրոմ-Արմենիա»-ն դատի է տվել ՀՀԿ-ական պատգամավոր Դերժավայի Արկադին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը դատի է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» փակ բաժնետիրական ընկերությանը: Հայցվորը դատարանից պահանջել է «Դերժավա Ս» ՓԲԸ-ին պարտավորեցնել վճարել 111 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Արկադի Համբարձումյանը, որը առավել հայտնի է որպես Դերժավայի Արկադ անունով, 2003-ին ԱԺ պատգամավոր դարձավ որպես ՕԵԿ-ական: 2006-ի մայիսին, երբ այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իրեն ընդդիմադիր հայտարարեց, Համբարձումյանը ՕԵԿ-ից դուրս եկավ: 2012-ին նա ԱԺ պատգամավոր դարձավ թիվ 29 ընտրատարածքից և այժմ ՀՀԿ խմբակցության անդամ է:
Ուշագրավն այն է, որ ինքը՝ պատգամավորը, նման դատական վեճի հնարավորությունը կտրականապես բացառում է:
Երբ «Ժողովուրդ»-ը խնդրել է նրան մեկնաբանել դատական գործընթացը, նա ասաց. «Չի կարող նման բան լինել, գազի փողը չի տվե՞լ, դիմել է դատարա՞ն: Տեղեկատվությունդ սխալ է, քուչի խոսակցություն է»: Բայց մենք փաստաթղթեր ունենք:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5082 դիտում
10:24 26-01-2017
Դերժավայի Արկադին կստիպեն պատգամավոր դառնալ. «Փաստ»
3553 դիտում
13:20 31-01-2022
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը դատի կտա ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանին
Այս բաժնից
1318 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1483 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»