211652_close_icon
views-count771 դիտում article-date 09:15 03-04-2015

Շիրակի և Լոռու մարզերում թույլ ձյուն է տեղում. դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապրիլի 3-ին ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [b]Շիրակի և Լոռու մարզերում թույլ ձյուն է տեղում: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:[/b] Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր