1173 դիտում
20:43 02-04-2015
Համաժողով` «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը ՀՀ-ում» խորագրով
ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը Համաշխարհային բանկի, ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Բանկերի և Վարկային կազմակերպությունների միությունների հետ համատեղ ս.թ. ապրիլի 3-ին կազմակերպում է «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով hամաժողով, որի նպատակն է շահագրգիռ կառույցներին հրավիրել երկխոսության և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն` Հայաստանում ապահովված գործարքների համակարգի ներդրման առանձնահատկությունների վերաբերյալ:
Համաժողովի ընթացքում կներկայացվեն շարժական գույքով ապահովված գործարքների համակարգի և շարժական գույքի միասնական ռեգիստրի էությունը, միջազգային փորձը, ապահովված գործարքների համակարգի ներդրման կարևորությունը Հայաստանում, օրենսդրության առանձնահատկությունները, ապահովված գործարքների համակարգի ներդրման ազդեցությունը ֆինանսական միջոցների հասանելիության բարելավման վրա և այլն:
Նմանատիպ նյութեր
1852 դիտում
17:17 30-11-2018
ՍԱՏՄ-ում սկսվել է «Մեկ պատուհան» համակարգի ներդրումը
1073 դիտում
21:24 21-02-2014
Քաղխորհրդում Արթուր Բաղդասարյանը կարևորել է նոր համակարգի ներդրումը
Այս բաժնից
301 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
421 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
826 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը