1855 դիտում
17:17 30-11-2018
ՍԱՏՄ-ում սկսվել է «Մեկ պատուհան» համակարգի ներդրումը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բոլոր գերատեսչություններից առաջինն է, որտեղ կներդրվի «Մեկ պատուհան» թվայնացված համակարգը. արդեն մեկնարկել է պիլոտային ծրագիրը: Տեսչական մարմինն առաջին շահառուն է, քանի որ արդեն ունի թվայնացման ուղղությամբ մի շարք ծրագրերի փորձ, նաև՝ ծավալուն ու բազմատեսակ փաստաթղթաշրջանառություն. սերտիֆիկացման հայտեր, ներմուծման և արտահանման փաստաթղթեր և այլն:
«Իու նեթվորքս» ընկերության վերլուծաբանների թիմը ՍԱՏՄ աշխատակիցներին է ներկայացրել «Մեկ պատուհան» համակարգը, որը տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի բեռների՝ բույսերի, կենդանիների, բուսական և կենդանական ծագման ապրանքների, սննդային ապրանքների, անասնաբուժական դեղամիջոցների, թունաքիմիկատների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման հաշվառման էլեկտրոնային համակարգ է: Այն հնարավորություն կտա իրականացնել ՀՀ տարածք ներմուծվող, արտահանվող և երկրի տարածքով տարանցիկ փոխադրվող բեռների ամբողջական հաշվառում, թույլտվությունների տրամադրում և դրանց մասնակի վերահսկում, հաշվետվությունների ավտոմատացում, ինչպես նաև աշխատակիցներին կապահովի վերլուծություններ կատարելու գործիքներով:
Ռիսկերի չափորոշիչների սահմանումը համակարգում հնարավորություն կտա ավտոմատացված եղանակով հեշտությամբ բացահայտել ռիսկային գործոնները:
«Մեկ պատուհան» թվայնացված համակարգի պիլոտային ծրագրի ներդրման աշխատանքերը կշարունակվեն, իսկ որոշ ժամանակ անց կհրապարակվեն նաև դրա չափելի արդյունքները:
http://snund.am/%D5%BD%D5%A1%D5%BF%D5%B4-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BD%D5%AF%D5%BD%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B4%D5%A5%D5%AF-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B0%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF/
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
388 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
511 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
946 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը