211652_close_icon
views-count1085 դիտում article-date 20:24 03-04-2015

Համաժողով՝ նվիրված Հայաստանում ապահովված գործարքների համակարգի և համապատասխան շարժական գույքի միասնական էլեկտրոնային ռեգիստրի ներդրմանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը ապրիլի 3-ին մասնակցել է «Ապահովված գործարքների համակարգի և համապատասխան շարժական գույքի միասնական էլեկտրոնային ռեգիստրի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով համաժողովին: Այն կազմակերպել էր ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը՝ ՀՀ արդարադատության նախարարության, Համաշխարհային բանկի հայաստանյան առաքելության, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միությունների հետ համատեղ: Միջոցառման նպատակն էր համախմբել տարբեր շահագրգիռ կողմերին և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և գիտելիքներ, քանի որ իրազեկվածության պակասը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ իրականացվող բարեփոխումների արդյունավետության ապահովման համար: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և տեղեկացրել, որ 2014թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենսդրական փաթեթի նախագիծը, որը ստորագրվել է ՀՀ Նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հոկտեմբերի «2015 թվականի մարտի 18-ին ընդունվել է ՀՀ վարչապետի «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 211-Ա որոշումը, որոնցից մի շարք միջոցառումներ արդեն իսկ իրականացվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից. ստեղծվել է շարժական գույքի համապատասխան գործակալություն, որը գործելու է ՀՀ արդարադատության նախարարության կազմում: Գրանցման համակարգն ինքնաշխատ է գործելու, որի միջոցով ցանկացած անձ պարզ ընթացակարգի համաձայն հնարվորություն է ունենալու գրանցել ապահովված իրավունքը շարժական գույքի նկատմամբ, ինչի արդյունքում մարդկային գործոնի լրացուցիչ միջամտության անհրաժեշտություն չի առաջանալու»,- ասել է Արսեն Մկրտչյանը:

Նմանատիպ նյութեր