211652_close_icon

Գեղարքունիքից հանրապետական օլիմպիադային կմասնակցի 84 աշակերտ

views-count1008 դիտում article-date 19:44 02-04-2015
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները եւ հաղթողները Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ երաշխավորվել են՝ մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին: Մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի տվյալներով, Գեղարքունիքի մարզից դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 84 աշակերտ: Օլիմպիադան անցկացվում է 16 առարկայից` մաթեմատիկա, ֆիզիկա, իմֆորմատիկա, աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, պատմություն, ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հայ գրականություն, հայոց լեզու, հայոց եկեղեցու պատմություն, աշխարհագրություն, նախնական զինվորական պատրաստվածություն: Օլիմպիադայի հանրապետական փուլն արդեն մեկնարկել է մարտի 15-ից, եւ կանցկացվի մինչեւ մայիս ամիսը: Գեղարքունիքի մարզից մաթեմատիկա առարկայից առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին երաշխավորվել է մասնակցելու 3 աշակերտ, քիմիա առարկայից` 10, կենսաբանությունից` 6, ռուսաց լեզվից` 7, անգլերենից`5, ֆրանսերենից` 1, գերմաներենից` 5, հայ գրականությունից, պատմությունից, հայոց լեզվից, հայոց եկեղեցու պատմությունից եւ աշխարհագրությունից` 8-ական, նախնական զինվորական պատրաստվածությունից` 7 աշակերտ, իսկ ֆիզիկա, ինֆորմատիկա եւ աստղագիտություն առարկաներից օլիմպիադայի հանրապետական փուլին Գեղարքունիքի մարզից մասնակից չի երաշխավորվել:

Նմանատիպ նյութեր