211652_close_icon
views-count2247 դիտում article-date 11:48 10-02-2020

Գեղարքունիքից կառավարության քննարկմանն է ներկայացվել 135 սուբվենցիոն ծրագրային հայտ

ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներից 2020 թվականի համար ՀՀ կառավարություն է ներկայացվել 135 նպատակային եւ հիմնավորված սուբվենցիոն ծրագրային հայտ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ դրանցից 35-ը վերաբերում են ներհամայնքային փողոցների ասֆալտապատմանը,11-ը՝ հրապարակների, պուրակների, մայթերի կառուցմանը եւ եզրաքարերի տեղադրմանը, 32-ը՝ խմելու եւ ոռոգման ջրագծերի վերանորոգմանը, ջրամատակարարման ցանցերի անցկացմանը, խորքային հորերի մաքրմանը, ջրահեռացման համակարգերի կառուցմանը եւ վերանորոգմանը, գաբիոնե հենապատի կառուցմանը, 31-ը՝ բազմաբնակարան շենքերի տանիքների եւ մուտքերի, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների վերանորոգմանը, մշակույթի տների եւ մանկապարտեզների գույքի ձեռքբերմանը, խաղահրապարակների կառուցմանն ու կահավորմանը, երաժշտական, արվեստի, մարզադպրոցների և համայնքային կենտրոնների հիմնանորոգմանը, 23-ը՝ փողոցային լուսավորության ցանցերի կառուցմանը և ընդլայնմանը, ֆոտովոլտային կայանների, լուսատուների և արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը, 2-ը՝ գազիֆիկացմանը և ջերմամեկուսացման համակարգի տեղադրմանը, 1-ը՝ բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի ձեռքբերմանը: Նշված ծրագրային հայտերի գումարի չափը նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 6 միլիարդ 390 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ այս տարի Գեղարքունիքի մարզում ծրագրային հայտերի թիվն ավել է 31-ով: Ավելացել է նաեւ հայտ ներկայացրած համայնքների թիվը: Ընդհանուր հաշվարկներով՝ Գեղարքունիքի մարզի 57 համայնքից այս տարի ծրագրային հայտ չի ներկայացրել 8 համայնք: Հաստատված ժամանակացույցին համապատասխան՝ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ծրագրային հայտերը ներկայացվել են ՀՀ կառավարության հաստատմանը: Խոսրով Խլղաթյան

Նմանատիպ նյութեր