Թուրքիայում А/H1N1 վիրուսով վարակվածներից մահացածների թիվը հասել է 57-ի: Այդ մասին գրում է թուրքական Milliyet պարբերականը՝ հղում անելով այդ երկրի առողջապահության նախարարությանը:
2015 թվականի հունվարի սկզբից մինչ այսօր Թուրքիայում գրանցվել է այդ վիրուսով ախտահարվածության 170 դեպք:
А/H1N1-ը հայտնաբերվել է 2009 թվականի մարտի վերջին՝ Մեքսիկայում, Կանադայում և ԱՄՆ-ում: Իսկ ապրիլին Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը հայտարարեց խոզի գրիպի համաճարակի մասին՝ աստիճանաբար բարձրացնելով նրա վտանգավորության աստիճանը: Ընդհանուր հաշվով աշխարհում մինչ օրս գրանցվել է վիրուսի վարակվածության 18,500 դեպք, իսկ վարակը տարածվել է 200 երկրներում: