Թուրքիայում վերջին 3 ամիսներին խոզի գրիպից 30 մարդ է մահացել
2015 թվականից հունվարից մինչ այսօր Թուրքիայում արձանագրվել է խոզի գրիպի վարակվածության 170 դեպք, որին զոհ է գնացել 30 մարդ: Հիվանդությունից նախօրեին մահացել է ևս 1 քաղաքացի:
Այդ մասին հայտնել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարարությանը:
A/H1N1 վիրուսը հայտնաբերվել էր 2009 թվականի մարտի վերջին Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում, ինչից հետո այն արագորեն տարածվեց աշխարհում: