211652_close_icon
views-count4219 դիտում article-date 15:24 01-04-2015

Այդպիսի մարզիկն արժանի չէ Աշխարհի Գավաթի մրցանակակրի կոչմանը. Ս. Ելիսեևը՝ ադրբեջանցի մարզիկի պահվածքի մասին

Երբ, Մոսկվայում անցկացված Սամբոյի աշխարհի գավաթ՝ «Խառլամպիևի հուշամրցաշարում» չեմպիոն հռչակված Աշոտ Դանիելյանի պատվին հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, իսկ նույն քաշային կարգում երրորդ հորիզոնականն զբաղեցրած մարզիկը անհարգալից պահվածք դրսևորեց, չնայած միջոցառմանը ներկա ՌԴ-ում Ադրբեջանի փոխդեսպան Գուդսի Օսմանովի բանավոր ներողությանը՝ ուղղված Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանին, մեր պատվիրակությունը բողոք ներկայացրեց Սիրողական սամբոյի միջազգային և եվրոպական ֆեդերացիաներ, մրցաշարի կազմկոմիտե: Եվրոպական սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղադրված, Ռուսաստանի և Եվրոպայի սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևի խոսքը բողոքի պատասխանն է, որին ըստ երևույթին կհաջորդեն նաև գործնական քայլեր: «Ես դատապարտում եմ մարզիկի համար անընդունելի այդ արարքը: Մանավանդ, որ նա հանդիսանում է Ադրբեջանի հավաքականի անդամ և ներկայացնում էր իր երկիրը Աշխարհի Գավաթի պաշտոնական խաղարկությանը: Դա ոչ մարզական պահվածք է: Այդպիսի մարզիկն արժանի չէ Աշխարհի Գավաթի մրցանակակրի կոչմանը: Մարզիկը, որ խախտում է մրցումների անցկացման կանոնակարգն ու էթիկայի կանոնները, գտնում եմ, պետք է հանվի առաջնությունից և զրկվի մեդալից: Մարզիկի հետագա մասնակցության հարցը միջազգային մրցաշարերին պետք է որոշի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն»,- նշում է Համառուսաստանյան և Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևը: Ելիսեևի խոսքն ամբողջությամբ՝ հետևյալ [url=http://eurosambo.com/press/news/2015/808/]հղումով[/url]: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Նմանատիպ նյութեր