211652_close_icon
views-count1636 դիտում article-date 10:51 01-04-2015

Գևորգ Կոստանյանը 2014–ի հաշվետվությունը հասցրել է ԱԺ ուղարկել. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Ազգային ժողովից երեկ թերթի թղթակցին հայտնել են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկոյան հասցրել է խորհրդարան ուղարկել 2014 թվականի հաշվետվությունը, որի ներկայացման վերջնաժամկետը լրանում էր երեկ: Այն շրջանառության մեջ կդրվի այսօր կամ վաղը: Ու թեև սույն հաշվետվությունը քվեարկության չի դրվելու և պարզապես պետք է ի գիտություն ընդունվի Աժ-ի կողմից, սակայն խորհրդարանում քննարկումներ են սպասվում, որովհետև դատախազի գործունեության հետ կապված բազմաթիվ հարցեր են կուտակվել: Հարցը լիագումար նիստում կքննարկվի առաջիկա քառօրյաներից մեկում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր