2434 դիտում
16:50 03-04-2014
Գևորգ Կոստանյանը գնացել է Պռոշյան և հանդիպել սպանված գյուղապետի հարազատներին
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հանդիպել է Պռոշյանի նախկին գյուղապետ, 2013թ ապրիլի 2-ին սպանված Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատախազության լրատվական ծառայությունից:
ՀՀ գլխավոր դատախազը Հ. Մուրադյանի հարազատներին ներկայացրել է սույն գործով ընթացող նախաքննության ընթացքի, կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների մասին: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նախաքննական մարմնի կողմից մինչ օրս ձեռնարկված միջոցառումները, պարզաբանել է նախաքննության ընթացքի վերաբերյալ հարազատներին հուզող խնդիրները, պատասխանել է նրանց հարցերին:
Մինչ Հ. Մուրադյանի հարազատների հետ հանդիպումը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս մեկ անգամ եղել է դեպքի վայրում: ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է նաև Պռոշյան ավանի բնակիչների հետ, նրանց նույնպես բացատրել է նախաքննական մարմնի կատարած աշխատանքները, նաև հորդորել է սույն դեպքի վեաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օգնել նախաքննական մարմնին, ցանկացած փաստ, հանգամանք, ներկայացնել անձամբ իրեն` երաշխավորելով պահպանել տեղեկատվություն տրամադրողի թե գաղտնիությունը, թե անվտանգությունը, ՀՀ քրեաական օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներով: Գևորգ Կոստանյանը բնակչությանը նաև բացատրել է, որ միջպետական ճանապարհը փակելով, երթևեկությանը խոչընդոտելով, վերջիններս ոչ միայն չեն օգնում նախաքննությանը, այլ ճիշտ հակառակը, առիթ են հանդիսանում, որպեսզի նախաքննական մարմնի աշխատանքը դառնա քաղաքական շահարկումների առարկա, դրանից բխող հետևանքներով:
ՀՀ գլխավոր դատախազը բնակիչներին տեղեկացրել է, որ նման գործողությունները առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն, և կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: Հրաչ Մուրադյանի հարզատներն էլ [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ իրենք շարունակելու են հետեւողական պայքարել, որ սպանությունը բացահայտվի:
Ավելի վաղ [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 2-ին, Հրաչ Մուրադյանի համագյուղացիները եւ ազգականները՝ ի նշան բողոքի, որ սպանությունը մինչեւ հիմա չի բացահայտվել, փակել են ճանապարհը: Իսկ երթեւեկությունը երկկողմանի կանգ է առել: Գյուղացիները պահանջում էին արդար քննություն եւ որ իրական մարդասպանն ու պատվիրատուն հայտնաբերվեն եւ կանգնեն արդարադատության առաջ: Ավելի ուշ նրանց հետ հանդիպելու եւ բանակցելու էին գնացել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանը եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանը, ինչից հետո ՀՅԴ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը խնդրել է բացել ճանապարհը: Բողոքի ակցիայի մասնակիցներին խոստացել են, որ երկուշաբթի կամ երեքշաբթի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կհանդիպեն պռոշյանցիների հետ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլի 2-ին՝ առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում, Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Ցուցարարները փոխանցել էին, որ նրանց հետ բանակցելու է եկել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանը, սակայն պռոշյանցիները չեն համաձայնվել ճանապարհը բացել: Հրաչ Մուրադյանի եղբոր որդին` Հակոբ Մուրադյանը, [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք պահանջում են գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպում, հակառակ դեպքում ճանապարհը չեն բացելու:
Նմանատիպ նյութեր
2869 դիտում
17:29 02-04-2014
ՀՀ ոստիկանապետն ու գլխավոր դատախազը կհանդիպեն Պռոշյանի սպանված գյուղապետի հարազատներին
4552 դիտում
09:11 22-10-2019
Գևորգ Կոստանյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազին. նրանք իրենց տիկնանց հետ ընթրել են. «Փաստ»
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»