Ջերմուկցի ուսուցիչները որակավորման 1-ին աստիճանի են արժանացել
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի մի քանի ուսուցիչներին շնորհվել է որակավորման առաջին աստիճանի տարակարգ՝ 5 տարի ժամկետով:
Այդ ուսուցիչներն են՝ Գրիգորյան Մելանյա Արտուշի (դասվար), Աբրահամյան Լիա Ռաֆիկի (դասվար), Մանուկյան Գեղեցիկ Թելմանի (ֆիզիկա), Բաբայան Գոհար Լևիկի (պատմություն), Քոլայան Արևհատ Գրիգորի (մաթեմատիկա), Ստեփանյան Ռուզաննա Ռաֆիկի (քիմիա):