211652_close_icon
views-count721 դիտում article-date 18:24 31-03-2015

Ադլերի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Վայոց ձորի մարզում

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 30-ին, ժամը 17.30-ին, Քարագլուխ գյուղում հայտնաբերվել և մարզային վարչություն բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Ջիվան Կ.-ն, ով 2014 թ. դեկտեմբերի 2-ից ՌԴ Կրասնոդարի մարզի Ադլերի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր