211652_close_icon
views-count20469 դիտում article-date 18:34 30-07-2018

Ադլերի հրդեհի զոհերից 4-ը հայ են․ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիության վերաբերյալ տվյալները ճշտվում են

Սոչիում երկհարկանի տանը բռնկված հրդեհի զոհ է դարձել 8 մարդ, ըստ ռուսական լրատվամիջոցների` զոհերի մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են: «Հրդեհը բռնկվել է ժամանակավոր կացարանում, որտեղ զուգահեռ շինարարություն էր ընթանում», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը ասել է Ադլերի քննչական կոմիտեի ղեկավար Եվգենի Կլեպիկովը, հավելելով՝ զոհերի մեծ մասը տանտիրոջը հյուր էր եկել Հայաստանից: Ավելի վաղ Սոչիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ զոհերը եղել են վարձու աշխատողներ, հիմնականում՝ ԱՊՀ երկրներից: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ Սոչի քաղաքի Ադլերի շրջանում բռնկված հրդեհի զոհերի թվում կա ազգությամբ 4 հայ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերի էջը՝ հղում անելով Սոչիում ՀՀ հյուպատոսությանը: «Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր