Վայոց ձորի մարզի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
Մարտի 17-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նուբարաշեն փողոցից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արամ Ա.-ին, որը մարտի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]