468 դիտում
18:58 31-03-2015
Տեղի է ունեցել ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը:
Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Դիմելով նիստի մասնակիցներին՝ պարոն Սահակյանը մասնավորապես նշել է. «Եվրոպայի տարածաշրջանի առաքելության հարգելի ղեկավար,Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովի հարգելի մասնակիցներ, հարգելի հյուրեր, Ողջունում եմ ձեզ Հայաստանում եւ շնորհակալություն հայտնում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովը Երեւանում անցկացնելու մեր հրավերն ընդունելու համար:
2012 թ.-ի հոկտեմբերին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ պետությունը:
Եկել էր ժամանակը, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ֆրանկոֆոնիան միավորող հարաբերությունները բարձրացնեինք եւ հասցնեինք խորհրդարանական ձեւաչափի աստիճանի, որի արդյունքում 2014թ.-ի հուլիսին Օտտավայում ՀՀ Ազգային ժողովին շնորհվեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամի կարգավիճակ: Այսպիսով, Հայաստանը եւ մեր խորհրդարանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին եւ դրանց տարածմանն ու ամրապնդմանը նպաստելու հանձնառությունը:Համերաշխության եւ հանդուրժողականության տարածքի կառուցման գործում մեծապես կարեւորելով կրթությունը եւ մշակույթների միջեւ երկխոսությունը՝ ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությունն արտահայտվում է տարբեր միջոցառումներով:
Նմանատիպ նյութեր
975 դիտում
17:19 02-10-2014
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի` Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ հերթական նիստը
Այս բաժնից
2548 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2839 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել