211652_close_icon
views-count5788 դիտում article-date 17:13 26-01-2020

Լոռու մարզի Հաղպատ գյուղում գտնվող «Քեֆիլյան» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել «Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման Ֆորում» խորագրով համաժողովը

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն 2020 թվականի հունվարի 23-24-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Հաղպատ գյուղում գտնվող «Քեֆիլյան» հյուրանոցային համալիրում , իրականացրեց «Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման» ֆորում» խորագրով համաժողովը։ Ֆորումի նպատակն էր վերհանել մինչև այս պահը կազմակերպությունների, անհատների և երիտասարդների կողմից Ալավերդու տարածաշրջանի զարգացմանը , այլընտրանքային աշխատատեղերի և զբաղվածության խթանման նպատակով մշակված գաղափարները, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության լավագույն փորձագետների մասնակցությամբ գեներացնել նոր գաղափարներ։ Համաժողովին մասնակցում էին տեղական և միջազգային մի շարք դոնոր կազմակերպությունների և տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ , համայնքի բնակիչներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, սոցիալական ձեռնարկատիրության և բիզնեսի ոլորտի փորձագետներ, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծությունների բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ՀՀ Վարչապետի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության խորհրդական Աննա Մելիքսեթյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի զբոսաշրջության զարգացման փորձագետ Արամ Հարությունյանը, ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Յան Պլեշինգերը և այլոք։ Համաժողովը բացեց « Համայնքային Համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, ով իր խոսքում նշեց, որ նման ֆորմատի և բովանդակությամբ համաժողովը առաջին անգամ է անցկացվում տարածաշրջանում:

Նմանատիպ նյութեր