211652_close_icon
views-count1532 դիտում article-date 16:42 31-03-2015

Իրանցի լրագրողը հանուն խոսքի ազատության քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայից

Իրանի արտգործնախարարությունը հաստատել է այն փաստը, որ իրանցի լրագրողը, ով հետևել և լուսաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Շվեյցարիայում տեղի ունեցած բանակցությունները, դիմել է Շվեյցարիայի իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Նշենք, որ լրագրող Ամիր Հուսեյն Մոտակին, ով աշխատում էր ISCA գործակալության համար, մարտի 24-ին ազատվել էր աշխատանքից, երբ ղեկավարությունն իմացել էր նրա արարքի մասին: Իսկ լրագրողն իր այդ քայլը բացատրել է նրանով, որ Իրանում նա զրկված է եղել խոսքի ազատությունից: « Ես կարողանում էի միայն գրել այն մասին, ինչ ինձ ասում էին: Իմ խիղճն ինձ թույլ չի տալիս նման կերպով շարունակելու աշխատել իմ մասնագիտությամբ »,-ասել է լրագրողը:

Նմանատիպ նյութեր