Գեղարքունիքում փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
Այսօր ժամը 00.48-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ-Սարուխան ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 47 OC 007 պետհամարանիշով ավտոմեքենան: