Գեղարքունիքում փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Մարտի 1-ին, ժամը 07.14-ին ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 11 UU 256 պետհամարանիշով ավտոմեքենան, որում եղել է 1 ուղևոր: