211652_close_icon
views-count1406 դիտում article-date 20:12 28-03-2015

Գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել

Մարտի 27-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Պարույր Սևակի փողոցի թիվ 51/12 հասցեի մոտից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել 1990 թ. ծնված Սերգեյ Հ.-ին, որտեղ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.20-ին, գտնվելով թիվ 31 երթուղային տաքսու մեջ, Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Հայկի արձանի մոտակայքում 1968 թ. ծնված Աշխեն Հ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, 24.000 դրամ և բանկային պլաստիկ քարտեր: Սերգեյ Հ.-ի խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր