211652_close_icon
views-count1390 դիտում article-date 14:12 20-05-2014

Գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել

Մայիսի 19-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության ՊՊԳՎ Արաբկիրի բաժնի վաշտի ծառայողները Երևանի Պռոշյան փողոցի թիվ 1 փակուղուց, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Ավետիք Թ.-ին և 1962 թ. ծնված Գագիկ Պ.-ին: Նրանք խոստովանել են, որ 15 օր առաջ, ժամը 02.00-ին, Պռոշյան փողոցի 1-ին փակուղու 20/23 հասցեում գտնվող շինարարական հրապարակից գողություն են կատարել: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր