1196 դիտում
22:54 28-03-2015
Հայ մասնագետները ԻՊ-ի մասին հետազոտություն են հրապարակել
ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ «Իսլամական պետությունը և մերձավորարևելյան զարգացումները» խորագրով կլոր սեղան-քննարկում:
Հրատարակվել է Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծական տեղեկագրի 7-րդ համարը: Տեղեկագրում տեղ են գտել «Իսլամական պետություն» խմբավորման վերաբերյալ մի շարք գիտական հետազոտություններ:
Ներկայացված թեմաների, դրանց վերաբերյալ հետազոտությունների արդյունավետ ու նպատակային իրականացումը պարզելու համար կազմակերպվել էր քննարկում, որին մասնակցում էին ոչ միայն հոդվածագիրները, այլև «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ «Իսլամական պետություն» խմբավորմանը վերաբերող թեմատիկ թողարկման մեջ իրենց հետազոտություններով փորձել են նոր բացահայտումներ անել:
««Իսլամական պետություն» խմբավորման խնդիրը համարում ենք հիմնական ապակայունացնող վտանգներից մեկը: Համաշխարհային մակարդակով այն լուրջ երևույթ է դարձել: Հետազոտություններում մենք ավելի շատ փորձել ենք պարզել «Իսլամական պետության» պատմությունից եկող հիմքերը, այդ ամենի զարգացումը և թե ինչպես է այն ներկայումս դրսևորվում: Մենք փորձել ենք նաև պարզել, թե խնդիրը մինչ օրս ինչպիսի արձագանքների է արժանացել հատկապես տարբեր երկրների մասս-մեդիաների, վերլուծական կենտրոնների ու կառավարությունների կողմից»,- նշեց պարոն Հովհաննիսյանը:
Հետազոտություններում հիմնականում անդրադարձ է կատարվել սուննիական ուղղության ծայրահեղական դրսևորումներին, խալիֆայության` սուննիական տեսության պատմական զարգացմանը, «Իսլամական պետության» ակունքներից մինչև խալիֆայության հռչակմանը, ինչպես նաև «Իսլամական պետության» գործունեության լուսաբանմանը ռուսական ԶԼՄ-ներում:
««Իսլամական պետության» զարգացումը լուրջ մտահոգություններ է առաջացրել Ծոցի միապետություններում, քանի որ այս կազմավորման նախահարձակ միտումները՝ բացի Սիրիայից, Իրանից և Իրաքից, որոնք իրենց տեսանկյունից ռաֆիդիների (նրանք, ովքեր մերժում են, չեն ճանաչում, հրաժարվում են ճանաչել առաջին խալիֆների օրինական իշխանությունը) ձեռքում են, ուղղված են նաև Ծոցի երկրների իշխանությունների, առաջին հերթին Սաուդյան Արաբիայի դեմ»,- նշեց «Սուննիական ծայրահեղության դրսևորումները. ներկան և ապագան» հոդվածի հեղինակ Դավիթ Հովհաննիսյանը:
Թեմաների համառոտ բացատրությունից հետո կլոր սեղանի մասնակիցները քննարկեցին հետազոտություններում առկա բացթողումներն ու ներկայացրին նաև մեթոդական դիտարկումներ: «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյան նշեց, որ թեև այդ ուսումնասիրություններում չնչին բացթողումներ կան, այնուամենայնիվ դրանք արդյունավետ են և բավականին լուրջ՝ հասարակությանը ներկայացնելու համար:
Նմանատիպ նյութեր
2467 դիտում
17:30 23-05-2020
«Հայ պարկը» համայն հայությանը համախմբման ուղերձ ունի. մասնագետները՝ «Հայ պարկի» ստեղծման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3491 դիտում
09:11 09-10-2018
Ժամանակակից հայկական սփյուռքի մասին բացառիկ հետազոտություն․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
724 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
607 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
412 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը