Ուիթնի Հյուսթոնի մայրն առաջին անգամ խոսել է կոմայի մեջ գտնվող թոռնուհու առողջական վիճակի մասին
WBLS ռադիոկայանի հարցազրույցում Ուիթնի Հյուսթոնի մայրը պատմել Է, որ թոռնուհու՝ Բոբի Քրիսթինայի առողջական վիճակում դրական փոփոխություններ չկան:
«Նրա վիճակն անփոփոխ է: Ապաքինվելու մեծ հույսեր չկան»,- հայտարարել Է Սիսի Հյուսթոնը, որն ավելի վաղ խուսափում էր թոռնուհու առողջության շուրջ մեկնաբանություններ անելուց:
Դեռևս անհայտ է, թե ինչի հետևանքով է Ուիթնի Հյուսթոնի դուստրը կոմայի մեջ ընկել:
Բոբի Քրիսթինայի քաղաքացիական ամուսինը հունվարի 31-ին նրան անգիտակից վիճակում հայտնաբերել էր Ատլանտայի արվարձանում գտնվող իրենց տան: