Նոր մանրամասներ՝ Ուիթնի Հյուսթոնի դստեր առողջական վիճակի մասին
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ հանգուցյալ Ուիթնի Հյուսթոնի աղջիկը՝ Բոբբի Քրիստինա Բրաունը, դուրս է եկել կոմայից: Այդ մաին լրատվամիջոցներին պատմել էր նրա հայրը՝ հայտնի երգիչ Բոբբի Բրաունը: «Նա արթնացել է, նայել ինձ, հետեւել իմ շարժումներին»,-ասել է նա:
Մինչդեռ աղջկա տատիկը հայտարարել է, որ Բոբբին ամեն ինչ չափազանցրել է: «Ես այցելել եմ թոռնիկիս: Թեեւ նա այլեւս արհեստական կոմայի մեջ չէ, բայց բժիշկներն ասում են, որ նրա մոտ գլխուղեղի վնասվածք կա, ինչը հնարավոր չէ վերականգնել: Ուստի նա առաջվա պես անգիտակից վիճակում է»,-ասել է կինը:
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնի միակ ժառանգը հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի մեկին՝ սեփական տան լոգարանում անգիտակից վիճակում հայտնաբերվելուց հետո: Թե ինչ է կոնկրետ տեղի ունեցել Քրիստինայի հետ, հայտնի չէ: