ԱՄՆ-ում թմրավաճառքով զբաղվող ոստիկանի են ձերբակալել
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի ոստիկանության հրամանատարի օգնական Քեյթ Ֆոսթերը ձերբակալվել է հերոին և մարիխուանա տեսակի թմրանյութի առք ու վաճառքով զբաղվելու համար:
Sputnik գործակալությունը հայտնել է, որ ըստ իրավապահ մարմինների՝ նրա ձերբակալությունը հաջողվել է Հետախուզության դաշնային բյուրոյի1 տարվա հետաքննության արդյունքում:
Ֆոսթերի հետ միասին ձերբակալվել են նաև նրա 5 հանցակիցները: