Ինչո՞ւ է «աղմկում» հակառակորդը եւ ինչի՞ց հետո ակտիվացրեց ԼՂՀ սահմանը կրակահերթի տակ պահելու սովորույթը
Հակառակորդը շարունակում է կրակոցները ԼՂՀ սահմանի ուղղությամբ։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Միաժամանակ ավելացրեց, որ դա նորություն չէ։
«Սա, դժբախտաբար, օրինչափություն է, քանի որ հակառակորդը միշտ էլ դիմում է նման քայլերի։ Սա Ադրբեջանի ապրելակերպն է դարձել։ Օլիմպիական խաղերի հետ կապված՝ մի քիչ նվազել էր, բայց հիմա նորից սկսում է»,- ասաց Դ. Բաբայանը:
Նշեց, որ, բարեբախտաբար, զոհեր չկան և հայկական կողմի պատասխանից հետո նրանց ժամանակավոր հաջողվում է լռեցնել։