Ռուսաստանը կմիանա Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին
Ռուսաստանը հայտնել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին անդամակցելու իր ցանկության մասին, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովին:
Վերջինս հայտարարությունն արել է Բոաոյում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ:
Ասիական բանկը ստեղծվել է Չինաստանի կողմից՝ 2014 թվականին: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 100 մլրդ դոլար: Նպատակը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումն է: