1265 դիտում
13:54 15-08-2022
Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն»-ը և Ճապոնիայի օտարերկրյա ներդրումների ինստիտուտը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (Enterprise Armenia) և Ճապոնիայի օտարերկրյա ներդրումների ինստիտուտի (Japan Institute for Overseas Investment) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի առցանց ստորագրման արարողությանը մասնակցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը, «Ներդրումների աջակցման կենտրոնի» տնօրեն Լևոն Օհանեսյանը, JOI-ի նախագահ Տոշիյուկի Կոսուգին, ինչպես նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչներ։
Այս մասին տեղեկացնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը:
Դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր գոհունակությունն է հայտնել, որ դեռևս ամիսներ առաջ Ճապոնիայում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնված հուշագիրն արդեն պատրաստ է ստորագրման և հույս է հայտնել, որ այն լրացուցիչ գործիք կհանդիսանա երկու երկրների միջև ներդրումների ոլորտում առկա համագործակցության խորացման համար՝ ամրապնդելով 2018 թվականից Հայաստանի և Ճապոնիայի միջև գործող ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության համաձայնագրի դրույթները և նպաստելով նշված ոլորտում առկա ներուժի իրացմանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել մոտ ապագայում գործողությունների ծրագիր մշակել և առցանց հանդիպումներից բացի կազմակերպել նաև փոխայցելություններ և ունենալ առկա հանդիպումներ:

Նմանատիպ նյութեր
1344 դիտում
15:23 10-05-2021
«Չինաստան-Եվրասիա» խորհուրդը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
1240 դիտում
20:23 29-04-2024
Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը
1555 դիտում
16:49 16-10-2024
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի հերթական նիստը
Այս բաժնից
382 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
796 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
688 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը