211652_close_icon
views-count2450 դիտում article-date 19:45 16-11-2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ։ Նախարարի պաշտոնակատարը նշել է․Ասիական զարգացման բանկը նախարարությանը էական և արդյունավետ աջակցություն ցուցաբերող կառույցներից մեկն է, հատկապես վերջին ժամանակահատվածում պետություն-մասնավոր գործընկերության մշակման աշխատանքներում, որտեղ բանկը օժանդակող առաջատար դեր է ստանձնել՝ կիսելով փորձը, հուշելով հնարավորությունները և այն սխալները, որոնցից անհրաժեշտ է խուսափել»։ Տիգրան Խաչատրյանը կարևորել է Բանկի հետ գործունեությունը թե՛ ինստիտուցիոնալ բարեփոխումների մակարդակում համագործակցության, թե՛ իրական հատվածում իրականցվող ծրագրերի համատեքստում: Տիգրան Խաչատրյանը և Շեյն Ռոզենտալը մտքեր են փոխանակել Հայաստանում արտադրողականության բարձրացման, տեխնոլոգիական զինվածության և աշխատուժի քանակի, մասնագիտական գիտելիքների համաչափ բաշխվածության, տնտեսական աճի ներառականության և ոլորտի այլ խնդիրների վերաբերյալ։ Տիգրան Խաչատրյանը և Շեյն Ռոզենտալն անդրադարձել են նաև ներդրումների ներգրավման հարցերին․ Միջազգային մեր գործընկերների փորձառությունը մեզ անհրաժեշտ է՝ հասկանալու ներդրողների ցանկությունները և համապատախանաբար ճիշտ արձագանքելու նրանց կարիքներին,- նշել է Տիգրան Խաչատրյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԶԲ տեխնիկական աջակցության արդյունավետությանն առնչվող հարցեր, մասնավորապես «Բիզնես Արմենիա» հիմնադրամի կառուցվածքային և գործառութային փոփոխությունների շրջանակներում։ Այս համատեքստում անդրադարձ է եղել մասնավոր հատվածի հետ արդյունավետ երկխոսություն հաստատելու նպատակահարմար և արդյունավետ ձևաչափի ընտրությանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր