Ուկրաինայում գրիպի հետևանքով մահացածների թիվը հասել է 51-ի: Այս մասին իր զեկույցում հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարար Ալեքսանդր Կվիտաշվիլին:
Մահացածների մեծ մասը Դոնեցկի շրջանից են: Կիևում տասնյակ հիվանդներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:
Կիևում, Օդեսայում, Խերսոնում և Կիրովոգրադում փակվել են մանկապարտեզներն ու դպրոցները:
Նշենք, որ մինչ օրս Ուկրաինայում գրանցվել է գրիպով հիվանդանալու մոտ 2,5 մլն դեպք: