211652_close_icon
views-count772 դիտում article-date 13:55 02-02-2015

Հնդկաստանում խոզի գրիպի վարակման դեպքերն ավելանում են

Հնդկաստանում մեծ տարածում է գտել А/H1N1pdm խոզի գրիպի համաճարակը: Տարվա սկզբից գրանցվել է 140 մահացության դեպք, իսկ հիվանդների թիվը 1000-ից անցել է: Այս տվյալները հրապարակել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը: Լրատվամիջոցները հայտնել են, որ ըստ պաշտոնական տվյալների, 2014թ-ի ընթացքում Հնդկաստանում գրանցվել է խոզի գրիպից 218 մահացության դեպք, իսկ վարակվածների թիվը կազմել է 937 մարդ: Հայտնի է նաև, որ համաճարակը մեծ տարածում ունի հատկապես Անդխրա-Պրադեշ, Գուջարատ և Տելանգանա շրջաններում: Մահացության մեկ դեպք վերջին մի քանի օրվա ընթաքցում գրանցվել է նաև հարավային Օրիս շրջանում: Տեղական իշխանություններն արդեն դիմել են կառավարությանը՝ միջոցներ ձեռնարկել համաճարակի դեմ պայքարելու համար:

Նմանատիպ նյութեր